Հոդված 10
Հոդված 10
1. Եթե հայցվող Կողմը որոշում է ընդունում հանձնման թույլատրման մասին, ապա Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են հանձնման իրականացման ժամանակի, վայրի և հանձնման իրականացման այլ համապատասխան հարցերի շուրջ: Հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է այն ժամկետի մասին, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել նախքան հանձնելը։
2. Եթե հայցող Կողմը հանձնման իրականացման համար պայմանավորված ժամկետից հետո 15 օրվա ընթացքում չի ընդունում հանձնման ենթակա անձին, ապա հայցվող Կողմը պետք է այդ անձին անհապաղ ազատ արձակի և կարող է մերժել նույն արարքի համար նրան վերստին հանձնելու վերաբերյալ հարցումը, եթե, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, այլ բան չնախատեսվի։
3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պատճառներով չի ապահովում պայմանավորված ժամկետում հանձնման ենթակա անձի հանձնումը, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է այդ մասին անհապաղ ծանուցվի։ Պայմանավորվող կողմերը մեկ անգամ ևս պայմանավորվում են հանձնման իրականացման հետ կապված համապատասխան հարցերի շուրջ, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները: