Հոդված 6
Հոդված 6
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է կազմվի գրավոր և ուղեկցվի հետևյալ փաստաթղթերով և տեղեկություններով.
ա) հայցող մարմնի անվանումը,
բ) հանձնման ենթակա անձի անունը և ազգանունը, տարիքը, սեռը, ազգությունը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը, զբաղմունքի տեսակը, մշտական բնակության կամ գտնվելու վայրը և այլ տեղեկություն, որը կարող է օգնել անձի նույնականացմանը, հնարավորության դեպքում՝ անձի արտաքին նկարագրությունը, լուսանկարը և մատնահետքերը,
գ) գործի էությունը, ներառյալ՝ քրեական արարքի համառոտ նկարագրությունը, ապացույցները և քննության արդյունքները,
դ) դատավճռի ի կատար ածման կամ քրեական հետապնդման առնչությամբ որևէ ժամանակային սահմանափակում նախատեսող օրենքների համապատասխան դրույթների տեքստերը,
ե) հանցագործություն համարող և դրա համար պատիժ նախատեսող օրենքների համապատասխան դրույթների տեքստերը,
զ) հանձնման ենթակա անձի նկատմամբ կայացված դատավճռի ի կատար ածման հետ կապված հանձնման մասին հարցումը պետք է ուղեկցվի նաև դատավճռի պաշտոնական պատճենով և պատժի արդեն իսկ կրած մասի վերաբերյալ տեղեկությամբ։
2. Հանձնման մասին հարցումը և դրան կից փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն իրավասու մարմինների կողմից։ Վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայցվող Կողմի լեզվով կամ անգլերեն: