Հոդված 7
Հոդված 7
Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հանձնման վերաբերյալ հարցմանը կից ներկայացված տեղեկությունը բավարար չէ, ապա այդ Կողմը կարող է պահանջել 45-օրվա ընթացքում տրամադրել լրացուցիչ տեղեկություն, և այդ ժամանակահատվածը, հայցող Կողմի պատշաճ խնդրանքով, կարող է երկարացվել ևս 15 օրով։ Եթե հայցող Կողմը նշված ժամանակահատվածում լրացուցիչ տեղեկություն չի տրամադրում, ապա դա դիտվում է նրա կողմից հարցման կատարումից կամավոր հրաժարում: Այնուամենայնիվ, դա չի կարող խոչընդոտել, որ հայցող Կողմը նույն հանցագործության համար ներկայացնի նոր հարցում: