Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով.

1. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման վերաբերյալ օրենքով կամ կանոնով նախատեսված դրույթներ կամ որևէ այլ մաքսային ընթացակարգ` կապված մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերի, այլ հարկերի, վճարների կամ գանձումների կամ միջոցառումների կամ արգելման, սահմանափակման կամ հսկողության հետ:

2. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում, ինչպես նաև այդ օրենսդրության խախտման ցանկացած փորձ:

3. «Մաքսային մարմին» նշանակում է`

- Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, և

- Լատվիայի Հանրապետության համար՝ պետական եկամուտների ծառայության ազգային մաքսային վարչություն:

4. «Հարցում կատարող մաքսային մարմին» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային մարմին, որը մաքսային հարցերի վերաբերյալ կատարում է օգնության հարցում:

5. «Հարցվող մաքսային մարմին» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային մարմին, որը մաքսային հարցերի վերաբերյալ ստանում է օգնության հարցում:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած ձևի տվյալ, փաստաթուղթ, հաշվետվություն, դրանց վավերացված կամ հաստատված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:

7. «Անձ» նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

8. «Անձնական տվյալներ» նշանակում է` ցանկացած տվյալ հայտնի կամ բացահայտման ենթակա անձի վերաբերյալ:

9. «Վերահսկելի առաքում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի` մեկ կամ ավելի երկրների տարածքից, այդ տարածքով կամ դեպի այդ տարածք ապօրինի կամ կասկածելի առաքումները թույլատրող միջոցառում, որը իրականացվում է այդ երկրների իրավասու մարմինների գիտությամբ և նրանց հսկողությամբ` այդպիսի իրավախախտումներում ընդգրկված անձանց բացահայտելու նպատակով:

Համաձայնագրի գործողության շրջանակը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։