Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակով կկիրառվեն հետևյալ սահմանումները.

ա) «ՄԱՓԳՀ» նշանակում է` Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատար:

բ) «Գերագույն հանձնակատար» նշանակում է` Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատար կամ պաշտոնյաներ, որոնց Գերագույն հանձնակատարը լիազորել է գործել իր անունից:

գ) «Կառավարություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

դ) «Հյուրընկալ երկիր» կամ «երկիր» նշանակում է` Հայաստանի Հանրապետություն:

ե) «ՄԱՓԳՀ գրասենյակ» նշանակում է` բոլոր գրասենյակները, շինությունները և սարքավորումները, որոնք զբաղեցվել կամ տնօրինվում են երկրում:

զ) «ՄԱՓԳՀ ներկայացուցիչ» նշանակում է` ՄԱՓԳՀ պաշտոնյա, որը երկրում գտնվող ՄԱՓԳՀ գրասենյակի ղեկավարն է:

է) «ՄԱՓԳՀ պաշտոնյաներ» նշանակում է` ՄԱՓԳՀ անձնակազմի բոլոր անդամները, որոնք ծառայում են Միավորված ազգերի անձնակազմի կանոնակարգի կանոնների համաձայն, բացառությամբ այն անձանց, ովքեր ժամավճարային հիմունքներով աշխատանքի են ընդունվել տեղում, ինչպես նախատեսված է Գլխավոր ասամբլեայի հմ. 76 (1) բանաձևով:

ը) «Գործուղված փորձագետներ» նշանակում է` ոչ ՄԱՓԳՀ պաշտոնյաներ կամ ՄԱՓԳՀ անունից ծառայություններ իրականացնող անձինք, որոնք ՄԱՓԳՀ-ի համար կատարում են հանձնարարություններ:

թ) «ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք» նշանակում է` ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց ծառայողներ (ոչ հյուրընկալ երկրի քաղաքացիներ), որոնք վարձված են ՄԱՓԳՀ կողմից` նրա ծրագրերը իրականացնելու կամ իրականացմանը աջակցելու համար:

ժ) «ՄԱՓԳՀ անձնակազմ» նշանակում է` ՄԱՓԳՀ պաշտոնյաներ, գործուղված փորձագետներ և ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։