Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը

գործել է մինչև 2010-03-06Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը

1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրա օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

2. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`

ա) նրա նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին` մինչև գործի վարույթի ավարտը կամ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը.

բ) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։