Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները
Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները
1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը և
բ) Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով և
գ) մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:
Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն:
Սույն մասի «բ» կետում նշված պայմանները համարվում են բավարար, եթե օտարերկրացին ունի միջոցներ, որոնք բավարար են իր և իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների գոյության ծախսերը կատարելու համար, կամ ունի ընտանիքի անդամ կամ անդամներ, որոնք ի վիճակի են և պարտավորվել են միջոցներ հատկացնել նրա կեցության համար:
2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: