Գլուխ 5 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՀԵՌԱՆԱԼԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
բ) մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նշված հիմքերով.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից: