Հոդված 24. Աշխատանքի թույլտվության տրամադրումը և մերժումը
Հոդված 24. Աշխատանքի թույլտվության տրամադրումը և մերժումը
1. Աշխատանքի թույլտվության տրամադրումը և մերժումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է ոչ ավելի, քան մեկ տարվա ժամկետով և այն կարող է երկարաձգվել նույն ժամկետով միայն մեկ անգամ` պահպանելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն, եթե նա ոչ պակաս, քան մեկ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
3. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, և այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:
4. Աշխատանքի թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջվող թույլտվությունների ժամկետների երկարաձգման համար գործատուից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: