Հոդված 45. Անցումային դրույթներ
Հոդված 45. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված կացության կարգավիճակը գործում է մինչև դրա վավերականության ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո օտարերկրացիները կարող են սույն օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ստանալ սույն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունից պարտավոր են հեռանալ կամ դիմել սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան կացության կարգավիճակ ստանալու նպատակով այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի առանց մուտքի վիզայի ռեժիմ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող սույն օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր են դիմել աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու համար:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, առանց սույն օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվության, օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքած գործատուները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, այդ պայմանագրերը համապատասխանեցնում են սույն օրենքով սահմանված պահանջներին և գրանցման նպատակով դրանց պատճենները ներկայացնում լիազորված մարմին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-47-Ն