Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Միջազգային կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սահմանակից պետությունների իրավասու իշխանությունները սահմանը հատող ցանկացած երկաթուղային գծի վրա, որով զգալի ծավալի միջազգային փոխադրումներ են իրականացվում, ըստ համաձայնագրի, համատեղ ուսումնասիրում են սահմանին մոտ կայարանի նշանակման հնարավորությունը, որում հնարավոր կլինի արդյունավետորեն իրականացնել բոլոր բեռների կամ դրանց մի մասի մուտքի և ելքի` երկու պետությունների օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ ստուգումները:

2. Երբ երկու սահմանակից պետություններն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով նշանակում են նմանատիպ մի քանի կայարաններ, այդ կայարանների քանակը սահմանի ամեն կողմում պետք է հնարավորին չափով հավասար լինի:

3. Այն բոլոր կետերում, որտեղ երկկողմանի երթևեկության ստուգումների համար նման կայարանների հիմնումն անհնար է, Պայմանավորվող կողմերը համատեղ ուսումնասիրում են սահմանի մի կողմի կայարանում մի ուղղությամբ երթևեկության ստուգման և սահմանի մյուս կողմի կայարանում՝ հակառակ ուղղությամբ երթևեկության ստուգման հարմար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը. այս պայմանն անհրաժեշտության դեպքում սահմանափակվում է որոշ արագընթաց միջազգային գնացքներով փոխադրվող բեռների համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։