Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 20. Միջազգային պայմանագիրը ստորագրելը, որի կնքման շուրջ բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել

գործել է մինչև 2007-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. Միջազգային պայմանագիրը ստորագրելը, որի կնքման շուրջ բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել

1. Միջազգային իրավունքի նորմերով և սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստորագրել նաև ստորագրման համար բաց միջազգային պայմանագիրը, որի կնքման շուրջ բանակցություններին, դրա տեքստի փոխհամաձայնեցմանը և ստորագրմանը հայկական կողմը չի մասնակցել։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջազգային պայմանագրի` հայկական կողմից ստորագրելը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությամբ կամ առաջարկությամբ, արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ, ինչպես նաև իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում է իրավասու գերատեսչություն։ Այս դեպքում արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև իր կարծիքը տվյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու հարցի վերաբերյալ։

3. Հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունը ստորագրված միջազգային պայմանագիրը բնօրինակից հայերեն է թարգմանում, անհրաժեշտության դեպքում կազմում է դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության, այդ միջազգային պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկության տեքստը և պայմանագրի տեքստը դրան առնչվող բոլոր փաստաթղթերով ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փաստաթղթերն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, իր եզրակացությամբ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է։

5. Միջազգային պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը համաձայնություն են տալիս ստորագրելու տվյալ միջազգային պայմանագիրը, ապա համաձայնությունն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնում է պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ` սույն օրենքով սահմանված հետագա ընթացակարգերի իրականացումը։

6. Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու առաջարկությունն արվել է արտաքին գործերի նախարարության կողմից, ապա կիրառվում են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերը։

Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու նախաձեռնությունը դրսևորել է իրավասու գերատեսչությունը, ապա նա համապատասխան միջազգային պայմանագրի բնօրինակից հայերեն է թարգմանում այն և ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, որից հետո կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերը։

7. Այն դեպքում, երբ պետք է ստորագրվի ստորագրման համար բաց միջգերատեսչական պայմանագիր, ապա դրա ստորագրումն իրականացվում է իրավասու գերատեսչության և արտաքին գործերի նախարարության միջև համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման:

Եթե ստորագրված միջգերատեսչական պայմանագիր ստորագրելու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական են տվել կամ առաջարկություն են արել Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը կամ արտաքին գործերի նախարարությունը, որոնց իրավասու գերատեսչությունը հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, ծանուցել է դրա վերաբերյալ իր անհամաձայնության մասին, ապա նոր հանձնարարության կամ առաջարկության հիման վրա այն պետք է ստորագրվի:

8. Ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 19-րդ հոդվածի կանոնները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։