Հոդված 48. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հաշվառելը
Հոդված 48. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հաշվառելը
1. Իրավասու գերատեսչությունը, որի գործունեության ոլորտին առնչվում է սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև մինչ այդ գործող օրենքին համապատասխան ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, իր սահմանած կարգով իրականացնում է այդ պայմանագրի հաշվառում` վարելով համապատասխան ներգերատեսչական միասնական հաշվառման մատյան։ Իրավասու գերատեսչությունը սահմանում է նաև իր գործունեության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրի պահպանման և դրանից օգտվելու կարգը։
Ներգերատեսչական միասնական հաշվառման մատյանում նշվում են միջազգային պայմանագրի անվանումը, ստորագրման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, սույն օրենքով սահմանված կարգով վավերացնելու կամ հաստատելու տարին, ամիսը և ամսաթիվը, պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև դրանում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների, պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ և պայմանագրին առնչվող անհրաժեշտ այլ տեղեկություններ։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառում է Հայաստանի Հանրապետության` ուժի մեջ մտած բոլոր միջազգային պայմանագրերը։