Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ

Հոդված 41. Միջազգային պայմանագրի իրավահաջորդությունը

գործել է մինչև 2007-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 41. Միջազգային պայմանագրի իրավահաջորդությունը

1. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված ընթացակարգերը։

2. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու իրավասություն ունեն`

1) Ազգային ժողովը` այն միջազգային պայմանագրի առնչությամբ, որը սույն օրենքով ընդգրկվում է Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի խմբի մեջ.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահը` այն միջազգային պայմանագրի առնչությամբ, որը սույն օրենքով ընդգրկվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը ենթակա միջազգային պայմանագրերի խմբի մեջ։

3. Նախքան իրավահաջորդության կարգով տվյալ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելը արտաքին գործերի նախարարությունը պետք է ստանա տվյալ պայմանագրի կողմ միջազգային պայմանագրի մյուս սուբյեկտի իրավասու մարմնի կամ բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված կարգին համապատասխան` ավանդապահի կամ մասնակից բոլոր պետությունների գրավոր փաստաթուղթն այն մասին, որ նրանք համաձայն են իրավահաջորդության կարգով այդ պայմանագրին Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալուն։

4. Իրավահաջորդության կարգով միջազգային պայմանագրի մասնակից դառնալու համար Ազգային ժողովը վավերացնում է տվյալ միջազգային պայմանագիրը, իսկ Հանրապետության Նախագահը հաստատում այն։

Ընդ որում, վավերացման կամ հաստատման ներկայացնելուց առաջ կիրառվում են դրանց համար անհրաժեշտ` սույն օրենքի 24-29-րդ հոդվածների համապատասխան կանոնները։

Իրավահաջորդության ճանաչման հարցով տվյալ միջազգային պայմանագիրը Ազգային ժողովի կողմից վավերացնելու մասին որոշում ընդունելուց կամ Հանրապետության Նախագահի կողմից այն հաստատելու մասին հրամանագիր հրապարակելուց հետո արտաքին գործերի նախարարությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով հայտարարություն է անում իրավահաջորդության կարգով տվյալ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին։

5. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու դեպքում տվյալ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կնքված և պարտադիր է դառնում սույն օրենքով իրավասու մարմնի ընդունած համապատասխան ակտը այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին ի պահ տալու օրվանից, կամ ավելի ուշ ժամկետից, եթե տվյալ պայմանագիրը նման դեպքերի համար այլ ժամկետ է սահմանում, կամ պայմանագրի մյուս կողմի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համաձայնեցված ժամկետից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։