Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ
Հոդված 40. Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը
Հոդված 40. Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերացվելուց կամ հաստատվելուց հետո` տվյալ պայմանագրով սահմանված ժամկետից։
2. Սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրին միանալու նպատակով այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու մասին համապատասխան ակտ ընդունելու դեպքում այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ հաստատելու մասին փաստաթուղթն այդ պայմանագրի ավանդապահին ի պահ տալուց հետո` այդ պայմանագրով սահմանված պահից։