Հոդված 46. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը գրանցելը
Հոդված 46. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը գրանցելը
1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցման միասնական գրանցամատյանում։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը վարում է արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գրանցման և պայմանագրերի գրանցման միասնական գրանցամատյանի վարման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։
2. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը գրանցման նպատակով ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպություն։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Միավորված ազգերի կազմակերպությունում գրանցման ներկայացնելը կատարվում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով և այդ պայմանագրի կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։