Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 32. Միջազգային պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու որոշում ընդունելու հետևանքները

գործել է մինչև 2007-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 32. Միջազգային պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու որոշում ընդունելու հետևանքները

1. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով վավերացման մասին որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ չի հավաքում, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից համարվում է մերժված։

2. Չվավերացված միջազգային պայմանագրի վավերացման հարցին Ազգային ժողովը կրկին կարող է անդրադառնալ իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի նոր դիմումի հիման վրա:

3. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը չի հաստատում սույն օրենքի համաձայն իր հաստատմանը ներկայացված միջազգային պայմանագիրը, ապա այն` կից բոլոր փաստաթղթերով, վերադարձնում է արտաքին գործերի նախարարություն` անհրաժեշտության դեպքում նշելով չհաստատելու շարժառիթները:

Այդ պայմանագիրը, եթե դա միջկառավարական պայմանագիր է, Հայաստանի Հանրապետության վարչապետի եզրակացությամբ, իսկ եթե միջգերատեսչական պայմանագիր է` իրավասու գերատեսչության պատճառաբանված հիմնավորմամբ և արտաքին գործերի նախարարության դրական կարծիքով, կրկին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։