Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը և դրան առնչվող իրավունքի այլ աղբյուրները
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը և դրան առնչվող իրավունքի այլ աղբյուրները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով։
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով։