Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 57. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելը

գործել է մինչև 2007-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 57. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելը

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել այդ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կամ ցանկացած ժամանակ` այդ պայմանագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ, տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել նաև, եթե`

1) պատերազմական կամ ռազմական դրության, տնտեսական կամ այլ շրջափակման կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ անհաղթահարելի այլ ուժի կամ օբյեկտիվ այլ պատճառների բերումով Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարելու ստանձնած պարտավորությունները.

2) միջազգային պայմանագրի մյուս կողմը էականորեն խախտում է այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները և վտանգում պայմանագրի կատարումը.

3) միջազգային պայմանագրի մյուս կողմը կասեցրել է այդ պայմանագրի գործողությունը։

Սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում բազմակողմ միջազգային պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետությունը կարող է չկասեցնել այն կողմի համար, որը պատշաճ կերպով կատարում է դրանով ստանձնած իր պարտականությունները և Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի կասեցրել այդ պայմանագրի գործողությունը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջազգային պայմանագրի գործողությունը կասեցվում է Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագրի մյուս կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով։

Անհրաժեշտության դեպքում մինչև կասեցումը հայկական կողմը դիվանագիտական ուղիներով դրա վերաբերյալ կարող է ստանալ տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմի գրավոր համաձայնությունը։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողության կասեցումն սկսվում է այդ մասին պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին դիվանագիտական ուղիներով ծանուցելու պահից, իսկ եթե կասեցման համար հայցվել է մյուս կողմի համաձայնությունը` այդ համաձայնությունը դիվանագիտական ուղիներով ստանալու պահից կամ կասեցման մասին Ազգային ժողովի որոշմամբ կամ Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված պահից։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու համար հիմք դարձած հանգամանքի կամ հանգամանքների վերացումից հետո այդ պայմանագրի գործողությունը վերսկսվում է, որի մասին արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։