Հոդված 16. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, դա նախաստորագրելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, դա նախաստորագրելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դա:
Գերատեսչության ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարել միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրել դա:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այդ պայմանագիրն ստորագրելու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և դա ստորագրելու համար հատուկ լիազորություններ տալիս են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական պայմանագրի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական պայմանագրի վերաբերյալ.
գ) գերատեսչության ղեկավարը` գերատեսչության անունից կնքվելիք միջգերատեսչական պայմանագրի վերաբերյալ:
Սույն կետով սահմանված կարգով լիազորություններ են տրվում նաև միջազգային պայմանագիրը նախաստորագրելու համար:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուկ լիազորությունների տրամադրումը կատարվում է համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագրով: