Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենքների հարաբերակցությունը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենքների հարաբերակցությունը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է: Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չվավերացված Հայաստանի Հանրապետության միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերը չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն, եթե պայմանագրով նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության ներպետական ակտի ընդունում, կամ եթե վերջինիս ընդունումը չի բխում այդ պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: