Գլուխ V · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման Հայաստանի Հանրապետության կողմից:
Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային: