Հոդված 34. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը
Հոդված 34. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե այդպիսի պահանջ կա ուժի մեջ մտած պայմանագրում, կամ եթե նոր միջազգային պայմանագրի կնքումն անհրաժեշտ է ուժի մեջ մտած պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
2. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիրը կնքվում է միջազգային պայմանագիրը կնքելու` սույն օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե այլ կարգ նախատեսված չէ ուժի մեջ մտած պայմանագրով, կամ եթե նոր կնքվող պայմանագրով չի նախատեսվում այնպիսի լրացուցիչ դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը: