Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-05-ից մինչև 2007-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, Ի ՊԱՀ ՏԱԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2007-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հրապարակվում է

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում»: «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական պարբերականն է, որը հրատարակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանած պարբերականությամբ:

2. Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում են նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»` Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։