Հոդված 22. Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման պետական լիազորված մարմնի իրավասությունները
Հոդված 22. Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման պետական լիազորված մարմնի իրավասությունները
Սույն օրենքի 2 հոդվածում նշված արժեթղթերի թողարկման և շրջանառության պետական կարգավորումն ու վերահսկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որն իրավասու է`
գրանցել ազատ վաճառքի ենթակա` սույն օրենքի 7 հոդվածի 1-ին մասում նշված արժեթղթերի ազդագրերը.
լիցենզավորել արժեթղթերի շուկայում ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը.
վերահսկել արժեթղթերով կատարվող գործառնությունների օրինականությունը.
մշակել արժեթղթերի շուկայի գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել շրջանառության մեջ արժեթղթեր ունեցող թողարկողների, արժեթղթերի շուկայում ծառայություններ մատուցող սուբյեկտների վերաբերյալ տեղեկություններ.
հաշվառել հակամենաշնորհային օրենսդրության համապատասխան խոշոր ներդրում հանդիսացող գործարքները.
վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառող արժեթղթերի միասնական պետական գրանցամատյանը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատժամիջոցներ կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնք խախտել են արժեթղթերի շրջանառության` օրենսդրությամբ սահմանված պայմանները:
Պետական լիազորված մարմինը արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման և արժեթղթերի պետական գրանցման համար գանձում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական լիազորված մարմնի գործողությունները շահագրգիռ անձանց կողմից կարող են գանգատարկվել արբիտրաժային կամ` դատական կարգով:
(22-րդ հոդվածը խմբ. 27.12.97 ՀՕ-172 )