Հոդված 7. Արժեթղթերի թողարկման ազդագիրը
Հոդված 7. Արժեթղթերի թողարկման ազդագիրը
Ազատ շրջանառության իրավունքով բաժնետոմսեր, պարտատոմսեր, սերտիֆիկատներ, առևտրային արժեթղթեր թողարկողները պարտավոր են պետական լիազորված մարմնին ներկայացնել այդ արժեթղթերի թողարկման ազդագիրը:
Նշված արժեթղթերի սահմանափակ շրջանառության, ինչպես նաև մուրհակների և այլ արժեթղթերի ազատ կամ սահմանափակ շրջանառության դեպքում ազդագրեր չեն ներկայացվում:
Սեփականաշնորհման պետական արժեթղթերը, պետական պարտատոմսերը, մուրհակները և այլ արժեթղթերը թողարկվում են ազատ շրջանառության իրավունքով:
Արժեթղթերի թողարկման ազդագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արժեթղթեր թողարկող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում թողարկման ազդագրում զետեղված տեղեկությունների ճշտության համար: