Անցնել բովանդակությանը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 10. Արժեթղթերի տեղաբաշխման ձևերը

գործել է մինչև 2000-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Արժեթղթերի տեղաբաշխման ձևերը

Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է կամավոր հիմունքներով, բացառությամբ պետական արժեթղթերը բանկային համակարգում տեղաբաշխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դեպքերի:

Արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով.

արժեթղթերի բաց տեղաբաշխմամբ` անվանական արժեքով բաժանորդագրությամբ կամ աճուրդային վաճառքով,

արժեթղթերի փակ տեղաբաշխմամբ` նախապես հայտնի և թողարկման որոշմամբ նշված ներդրողների անվանացանկին համապատասխան` արժեթղթերի անվանական արժեքով վաճառքի ձևով կամ նրանց արժեթղթեր վաճառելու իրավունք տալով:

Արժեթղթերի բաժանորդագրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

Արժեթղթերի տեղաբաշխումն աճուրդային վաճառքի ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։