Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 11. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցման օրվանից և գործում է Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին:

Իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը բացառիկ իրավունք ունի օգտագործել իր ֆիրմային անվանումը Հայաստանի Հանրապետությունում: Այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց կողմից այն ապօրինի օգտագործելու, այդ թվում` տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում, իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատարանում կամ պետական արբիտրաժում:

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում պաշտպանվող ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման անվանման օգտագործումն այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց կողմից` գործունեության նույն ոլորտում:

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն տվյալ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հետ մեկտեղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։