Հոդված 7. Ֆիրմային անվանման հաշվառումը
Հոդված 7. Ֆիրմային անվանման հաշվառումը
Ֆիրմային անվանման հաշվառումն իրականացնում է պետական լիազորված մարմինը պետական ռեգիստրի տրամադրած տեղեկությունների հիման վրա:
Պետական ռեգիստրը յուրաքանչյուր ամիս տեղեկություններ է տրամադրում պետական լիազորված մարմնին նախորդ ամսում իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման, ինչպես նաև նրանց լուծարման (գործունեության դադարեցման) վերաբերյալ:
Տրամադրվող տեղեկությունները պետք է պարունակեն իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը և թվականը, հասցեն, գործունեության ոլորտը, իսկ լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում` դրա պետական գրանցման թվականը:
Ստացված տեղեկությունների հիման վրա պետական լիազորված մարմինը`
ա) որոշում է կայացնում ժամանակավոր պաշտպանություն ստացած ֆիրմային անվանման վկայական տալու կամ դրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին.
բ) համապատասխան գրառումներ է կատարում պետական գրանցամատյանում: