Հոդված 2. Ֆիրմային անվանումը
Հոդված 2. Ֆիրմային անվանումը
Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո նա իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:
Իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի նրա կազմակերպական-իրավական տեսակը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:
Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեությունը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական ձեռնարկություն» («ընտանեկան ձեռնարկություն») բառերը և նրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը և (կամ) ազգանունը, կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը և (կամ) ազգանունը` ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:
Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «լիակատար (կամ վստահության վրա հիմնված) ընկերակցություն» բառերը, ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները և (կամ) անվանումները կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)` ավելացրած «և գործընկերներ» կամ «և ընկերներ» բառերը: