Հոդված 12. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը
Հոդված 12. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը
Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը զրկվում է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից, եթե`
ա) օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
բ) օրենքով սահմանված դեպքերում դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
գ) իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը հրաժարվել է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից.
դ) իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը լուծարվել է:
Հայաստանի Հանրապետության դատարանները ծանուցում են պետական լիազորված մարմնին ֆիրմային անվանումների վերաբերյալ որոշումների մասին:
Պետական լիազորված մարմինը ֆիրմային անվանումների վերաբերյալ դատարանների որոշումների հիման վրա համապատասխան փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում:
Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից զրկվելու դեպքում այն կարող է տրվել այլ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ոչ շուտ, քան երեք տարի հետո: