Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար
Հոդված 15. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար
Ֆիրմային անվանման ապօրինի օգտագործման հետևանքով այդ անվանմամբ իրավաբանական անձին կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությանը պատճառված վնասները պետք է փոխհատուցվեն խախտողի կողմից: Վնաս կրած իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով պետական լիազորված մարմինը տեղեկություն է հրապարակում դատական մարմնի համապատասխան որոշման մասին:
Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում, խախտողի կողմից պատրաստված ֆիրմային անվանմամբ ցուցանակները, կնիքները, դրոշմակնիքները, ձևաթղթերը, ազդագրերը և այլ տպագրական հրատարակություններ ենթակա են ոչնչացման: