Հոդված 6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
Հոդված 6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն այն անվանումները, որոնք`
ա) համընկնում են Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ֆիրմային անվանումներին, ինչպես նաև ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքային կամ սպասարկման նշաններին, ապրանքների ծագման տեղանուններին կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
բ) հակասում են հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.
գ) բնորոշում են ապրանքների և ծառայությունների որակը, հատկությունները, քանակը, գինը, դրանց արտադրության եղանակը և ժամանակը.
դ) բովանդակում են պատմական կամ որևէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը և ներկայացվել են առանց այդ անվան օգտագործման համապատասխան թույլտվության.
ե) համընկնում կամ նման են պետությունների, միջազգային և միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների անվանումներին.
զ) ֆիրմային անվանմամբ, ապրանքային կամ սպասարկման նշանով Հայաստանի Հանրապետությունում ճանաչված և հասարակությանը հայտնի օտարերկրյա իրավաբանական անձանց անվանմանը համընկնելու կամ նմանության պատճառով մոլորության մեջ են գցում հասարակությանը: