Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 10. Ֆիրմային անվանման օգտագործումը

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ֆիրմային անվանման օգտագործումը

Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում այդ անվանումով գործարքներ կատարելը, արտադրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը, ապրանքներ և ծառայություններ գովազդելը, ֆինանսական գործառնություններ կատարելը, դատարանում կամ պետական արբիտրաժում հայց ներկայացնելը, ինչպես նաև ցուցանակներում, կնիքներում, դրոշմակնիքներում, ձևաթղթերում, ազդագրերում և այլ փաստաթղթերում այն կիրառելը:

Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումը` ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը:

Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է պետական գրանցամատյանում:

Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները: Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։