Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 42. Ձեռնարկության ֆիրմային անվանումը

Ձեռնարկությունն ունի ֆիրմային անվանում, որի գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

2. «Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 7. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական (ընտանեկան) ձեռնարկություն» բառերը և նրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը և (կամ) ազգանունը, կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը և (կամ) ազգանունը` ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

3. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 7. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի նրա կազմակերպական-իրավական տեսակը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև նրա գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «բաժնետիրական ընկերություն» բառերը և դրա ձևը բնորոշող «փակ» կամ «բաց» բառը, ինչպես նաև տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ կամ հասարակ անուն:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք ընկերության հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

5. «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 10. Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը կողմերի ցանկությամբ կարող է ներառել երաշխավորողի անվանումը միայն անժամկետ, ինչպես նաև լիակատար պատասխանատվությամբ երաշխավորության դեպքերում:

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։