Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 3. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների և անվանումների օգտագործումը

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների և անվանումների օգտագործումը

Ֆիրմային անվանման մեջ պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությամբ:

Եթե պատմական կամ այլ հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգը գտնում է, որ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գործունեությունը ստվերում է այդ անձի հեղինակությունը (վարկը), ապա նա կարող է դիմել դատարան` այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությանը զրկելու և (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու հայցով:

«Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում ֆիրմային անվանումների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։