Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 5. Հայտի քննարկումը

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հայտի քննարկումը

Պետական լիազորված մարմինը հայտի ստացման օրվանից 15-օրյա ժամկետում անցկացնում է փորձաքննություն և որոշում է ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին:

Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին, մերժման հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն:

Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի գանգատ ներկայացնել պետական լիազորված մարմնի գանգատարկման խորհուրդ:

Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:

Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:

Եթե ֆիրմային անվանումը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, պետական լիազորված մարմինը որոշում է կայացնում այն գրանցելու մասին և եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին: Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո պետական լիազորված մարմինը ֆիրմային անվանումը գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան):

Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` թվական) սահմանվում է հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու թվականով:

Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն:

Պետական գրանցամատյանում գրանցվում է` ֆիրմային անվանումը, գրանցման համարը և թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն, գործունեության նպատակը և ոլորտը:

Մինչև պետական ռեգիստրում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումը ստանում է ժամանակավոր պաշտպանություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։