Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 8. Ֆիրմային անվանման գրանցման վկայականը

գործել է մինչև 2000-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 8. Ֆիրմային անվանման գրանցման վկայականը

Ֆիրմային անվանման վկայական տալու մասին որոշում կայացնելուց հետո պետական լիազորված մարմինը մեկ ամսվա ընթացքում հայտատուին հանձնում է ֆիրմային անվանման գրանցման վկայական:

Ֆիրմային անվանման գրանցման վկայականը հաստատում է ֆիրմային անվանման պետական գրանցման փաստը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` դրա օգտագործման բացառիկ իրավունքը:

Ֆիրմային անվանման գրանցման վկայականի ձևը և դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:

Ֆիրմային անվանման գրանցումը գործում է անժամկետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։