Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-11-20-ից մինչև 2011-06-26։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 10-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի առաջին նախադասության «ընդգրկվում է» բառերը փոխարինել «ընդգրկվում են» բառերով, իսկ նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացուն տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

3) 3-րդ կետի «3» թիվը փոխարինել «4» թվով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։