Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Ծախսերը

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով`

ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ) զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության համար վճարները.

դ) ամորտիզացիոն մասհանումները.

ե) ապահովագրական վճարները.

զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

է) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

ը) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները.

թ) գովազդային ծախսերը.

ժ) ներկայացուցչական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) դատական ծախսերը.

ժգ) պատճառված վնասի հատուցումը.

ժդ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե) աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։