ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի ծախսերի չափով` առանց հիմնավորող փաստաթղթերի:
2. Բացի վերոհիշյալ կետում նշված ծախսերից, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել համախառն եկամտի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ կազմող` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի չափով: