Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 48. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 48. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

1. Բանկերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

2. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։