ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը
Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև հաշվետվություն (հարկային տեսչության մարմինների սահմանած ձևով) իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: