ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերը և հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական պարտքերի մարման գումարները
Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերը և հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական պարտքերի մարման գումարները
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորած մարմնի սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:
2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է նախկինում հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով: