Հոդված 13. Նորոգման, արդիականացման և այլ ծախսերը
Հոդված 13. Նորոգման, արդիականացման և այլ ծախսերը
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) հիմնական միջոցների վրա կատարված նորոգման, արդիականացման և այլ ծախսերի չափով, բայց ոչ ավելի այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի տասը տոկոսից, որի վրա այդ ծախսերը կատարվել են: Նորոգման և արդիականացման այն ծախսերը, որոնք սույն կետի համաձայն չեն նվազեցվում համախառն եկամտից, ավելացվում են այն հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով.
բ) վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված նորոգման, արդիականացման և այլ ծախսերի չափով, բայց ոչ ավելի այդ հիմնական միջոցի վարձակալության պայմանագրում նշված արժեքի տասը տոկոսից: Նորոգման և արդիականացման այն ծախսերը, որոնք սույն կետի համաձայն չեն նվազեցվում համախառն եկամտից, ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:
Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից: