Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 21. Բնական կորուստները

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Բնական կորուստները

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորստի (բնական կորուստ) մասով` տվյալ տարվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կորստի չափերը գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով`

ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`

բ) վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`

գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։