Հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները
Հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շահույթի հինգ տոկոսից ոչ ավելի.
բ) սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին ամբողջությամբ պատկանող իրավաբանական անձանց հարկվող շահույթից տվյալ կազմակերպություններին շահաբաժինների կամ այլ ձևով փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), ինչպես նաև նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով: