Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 31. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև`

ա) ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.

բ) վերաապահովագրության փոխանցված ապահովավճարների չափով.

գ) կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, այդ թվում` ապահովագրային կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.

դ) ապահովագրության պահուստային ֆոնդերին մասհանումների չափով.

ե) ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված կոմիսիոն վարձատրության չափով.

զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է) ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդնման հետ կապված ծախսերի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։