Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VI · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37. Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունները

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունները

Շահութահարկի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման կանգնած`

ա) հասարակական և կրոնական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները.

բ) համատիրությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպությունները, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, մարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով, եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար.

գ) գրադարանները, թանգարանները, հանրակրթական դպրոցները, տուն-գիշերօթիկները, ծերանոցներն ու մանկատները, եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։