Հոդված 39. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները
Հոդված 39. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները
1. Եթե ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողի փաստացի կատարած ներդրման արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`
ա) ներդրում կատարելու տարվան հաջորդող երկու տարիների համար` շահութահարկի գումարի 100 տոկոսի չափով.
բ) ներդրում կատարելու տարվան հաջորդող երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին ներառյալ` շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով:
Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով տրված արտոնություններն ուժի մեջ են մնում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը: